Ուկրաինան Զապորոժիեյի ԱԷԿ-ին չի հարվածում, բայց տեղային կրակոցներ դեռ կան. պաշտոնյա
ԱշխարհՈւկրաինայի զինված ուժերը դադարել են հարվածներ հասցնել Զապորոժիեի ԱԷԿ-ին աշխատող վերջին էներգաբլոկի անջատելուց հետո:
Այդ մասին հայտնել է Զապորոժիեյի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին, գրում է tvc.ru-ն:
Պաշտոնյան հստակեցրել է, որ գրանցվում են միայն տեղային կրակոցներ, սակայն ոչ ԶԱԷԿ-ի կամ ենթակառուցվածքների ուղղությամբ:
ԱԹՍ-ների առկայություն նույնպես չկա, որոնք նախորդող օրերին առավել հաճախ էին նկատվում ատոմակայանի տարածքում, հավելել է Բալիցկին: