Լուկաշենկոն խոստացել է «թույլ չտալ Եվրոպային սառչել»
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա, որ Եվրոպան սառչի, գրում է Ռիա նովոստին։
«Եկեք թույլ չտանք, որ Եվրոպան սառչի, մենք կօգնենք մեր եղբայրներին, միգուցե նրանք էլ մեզ մի օր օգնեն», - չորեքշաբթի օրը ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոյի խոսքով՝ Եվրոպան հիմա չպետք է ընտրի՝ տոնածա՞ռ այրել, թե՞ վառելափայտի ցանկացած այլ տեսակ, «գլխավորը տաք լինելն է»։
«Մենք պետք է մտածենք, թե ինչ են ստանում գյուղացիները, բանվորները, և ոչ թե հարուստները: Գլխավորն այն է, որ Դուդան և Մորավիեցկին (նախագահ Անջեյ Դուդան և վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին - խմբ.) չսառչեն Լեհաստանում, նրանք մեր հարևաններն են։ Միգուցե նրանք խելքի գան»,- ասել է Բելառուսի նախագահը։