Գուտերեշը Երևանի և Բաքվի միջև հրադադարի հաստատման հույս է հայտնել
ԱշխարհՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հրադադար կհաստատվի։ «Հուսով եմ, որ հրադադար կհաստատվի»,- լրագրողներին ասել է Գուտերեշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում է նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ, կան նաեւ վիրավորներ։