Անընդունելի է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օտարերկրյա եւ տեղացի լրագրողների հրետանային գնդակոծությունը. ՀՀ ԱԳՆ
Հասարակություն
«Սթոքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրենց մասնագիտական աշխատանքը կատարող օտարերկրյա եւ տեղական ԶԼՄ-ների դիտավորյալ գնդակոծումը բացարձակապես անընդունելի է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանության մասնագիտացված կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու այս փորձի վրա, որի նպատակն է կանխել ադրբեջանական ագրեսիայի արդյունքների լուսաբանումն ու ներկայացումը միջազգային հանրությանը»,- գրել է նա Twitter-ում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանային եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառում է նաեւ անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ, 100-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 6 խաղաղ բնակիչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)