Ռուսները ձեռքերը լվացել են․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախից լուրեր ենք ստանում, որ վերջին օրերին սահմանագոտում ադրբեջանական կողմից կուտակումներ են նկատվում։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ նախօրեին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին են միացել նաեւ Գյումրու 102-րդ ռազմաբազայի ծառայողները:
Մեր աղբյուրներն ասում են, որ ռուսները փորձում են Արցախում վերահսկողության տակ պահել իրավիճակը, մինչդեռ Վարդենիսում, երբ հայկական կողմը փորձել է ապավինել ռուս խաղաղապահների աջակցությանը եւ կորցրած դիրքերում մնացած մեր զոհերի մարմինները ստանալ, ռուսները մեկ-երկու փորձ են արել` մարմիններն ադրբեջանցիներից ստանալու, սակայն մերժվել են եւ ձեռքերը լվացել որեւէ միջամտությունից: Հայկական կողմի մոտ էլ արդարացել են, թե` չենք կարող կոնֆլիկտի կողմ դառնալ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում