Աշխարհի ցանկացած նորմալ պետությունում այսքան տապալում ունեցած կառավարությունը վաղուց դադարած կլիներ զբաղվել քաղաքականությամբ. թյուրքագետ
Բլոգոսֆերա
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
««Հայկական ալիք» պարբերականը հավաքել է այն բնակավայրերի ցանկը, որոնք վերջին օրերի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կրակի տակ են։ Դրանցից որոշներում բնակչությունը տարհանված է։ Մեզանից թաքցնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակվել է մեր պետության վրա, որ մենք ունենք կորուստներ։ Աշխարհի ցանկացած նորմալ պետությունում այսքան տապալում ունեցած կառավարությունը վաղուց ոչ միայն հրաժարակ տված կլիներ, այլև դադարած կլիներ զբաղվել քաղաքականությամբ։ Բայց ՀՀ դե-ֆակտո իշխանությունը ամուր կառչած իր աթոռին՝ չի հեռանում ու թույլ չի տալիս, որ հայ կարող ուժերը վերցնեն իրենց վրա պատասխանատվություն և համազգային ջանքերով կանգնեցնեն առկա ու նոր աղետները։ Պետք է ստիպել, որ նրանք հեռանան։ Այլ փրկության տարբերակ Հայաստանը չունի։ Ուստի ես որպես քաղաքացի միանում են այսօրվա Բաղրամյան պողոտայի ինքնաբուխ հավաքին»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան