ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին
ՀասարակությունՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել․
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: