Հույս ունենք, որ Փաշինյանը անկեղծություն կդրսևորի ոչ միայն խոսքով, այլև գործով. Չավուշօղլու
Արտաքին ՔաղաքականԱնկարան հույս ունի, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում Երևանը անկեղծություն կդրսևորի ոչ միայն խոսքով, այլև գործով, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք ակնկալում ենք, որ անկեղծ քայլեր կձեռնարկվեն խաղաղության ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկեղծ է, բայց մենք ուզում ենք դա տեսնել ոչ միայն խոսքերով, այլև գործնականում»,- ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Անկարան և Բաքուն անկեղծորեն տրամադրված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թոգրուլ Իսմայիլը իր հերթին Vestnik Kavkaza-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ առանցքային գործնական քայլը, որն Անկարան ակնկալում է Երևանից, Բաքվի հետ հարաբերությունների բարելավումն է։