Ջենիֆեր Լոպեսը խոսել է հարսանիքից առաջ ունեցած հոգեկան խանգարման մասին
ԺամանցԱմերիկացի դերասանուհի և փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նախքան դերասան Բեն Աֆլեքի հետ ամուսնանալը հոգեկան հիվանդություն է ունեցել, այն է՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ): Այդ մասին գրում է Page Six-ը։
Քանի որ զույգի նախորդ նշանադրությունը չէր կայացել, երգչուհին անընդհատ հարցնում էր ինքն իրեն՝ արդյոք իրենք երկրորդ անգամ են փորձում կապվել ամուսնական կապով: «Մենք այնքան ուրախ էինք, և, իհարկե, արժեր, բայց հարսանիքն այնպիսի սթրես էր»,- հիշում է կատարողը:
Նա նաև նշել է, որ 2022 թվականի հուլիսին Լաս Վեգասում իրենց հարսանիքը Աֆլեքի գաղափարն էր։ «Մի օր Բենն ուղղակի ասաց. «Գրողը տանի, արի գնանք Վեգաս և ամուսնանանք այս գիշեր: Գնա փորձի: Երբ վերադառնաս, ես ամեն ինչ կկազմակերպեմ», - ասել է Լոպեսը: