Հրդեհից զոհված Մուշեղ Համբարչյանը հինգ օր առաջ դարձել էր 19 տարեկան. News.am
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Մուշեղ Համբարչյանը։ Նա Արարատի մարզի Դաշտավան գյուղից էր։
NEWS.am-ի հետ զրույցում Դաշտավանի գյուղապետ Սանասար Խաչատրյանը պատմեց, որ Մուշեղը հինգ օր առաջ էր դարձել 19 տարեկան։ Ծառայության է անցել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել Վարդենիս։
Ուներ իրենից փոքր մեկ քույր եւ եղբայր։ Ծնողները զբաղվում են գյուղական աշխատանքներով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։