«Հրապարակ». Արցախում լուրեր էին տարածվում, որ այսօր ճանապարհը բացվելու է
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում երեկ լուրեր էին տարածվում, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ կայացած Արայիկ Հարությունյանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը համաձայնության են հանգել, որ հունվարի 20-ին, այսինքն՝ այսօր, ճանապարհը բացվելու է։ Քաղաքական շրջանակներից մեր հարցուփորձի արդյունքում պարզեցինք, որ դա քիչ հավանական է, քանի որ այդ հանդիպումից հետո Արցախի նախագահը փակ քննարկում է ունեցել խորհրդարանի պատգամավորների հետ եւ փոխանցել, որ Ադրբեջանի պահանջները չի ընդունել, եւ ճանապարհի բացման հարցն ավելի մշուշոտ է դարձել։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ապա դրա մասին արդեն գրել ենք. Ռուբեն Վարդանյանի հեռացում, բանակի ապամոնտաժում, հանքերի շահագործման դադարեցում, ռենտգեն-սկաների տեղադրում եւ ադրբեջանցի սահմանապահների ներկայություն սահմանային անցակետում»։