ԱԺ հանձնաժողովներում քննարկվել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական ծառայությունների մասին հարցեր
ՀայաստանԱհարոն Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականին ներդրվող բոնուսային համակարգով բժշկի համար որպես լրացուցիչ բոնուսային վարձատրության ցուցանիշ՝ դիտարկվելու է քաղաքացու կողմից կատարված այցելությունների քանակը: «Փորձում ենք հնարավոր մեխանիզմներ ստեղծել, որ բժիշկներն ավելի շահագրգռված լինեն քաղաքացիներին հրավիրելու կանխարգելիչ միջոցառումների»,- փաստել է նա:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով առաջնային խնդիրը ծառայությունների հասանելիության ապահովումն է, նաեւ՝ պահանջարկի կանխատեսումը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն էլ անդրադարձել է եզրակացության արձանագրումներին, նշել, որ այս պահին ԱՐՄԵԴՈՒՄ զգալի առաջընթաց կա, շարունակվում է համակարգի թվայնացումը:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են բժիշկներին խրախուսելու եւ պատասխանատվության ենթարկելու մեթոդներին, կանխարգելիչ այցերի կազմակերպմանը, առողջապահական ծառայությունների հասանելիությանը, Հայաստանում մշտապես չբնակվող քաղաքացիների առողջության պետական ֆինանսավորման նպատակահարմարությանը, ընտանեկան բժշկության եւ ոլորտի այլ խնդիրներին:
Գեւորգ Պապոյանը եւ Արտակ Զեյնալյանն արդյունավետ են գնահատել քննարկումները: Կարեւորվել է Առողջապահության նախարարության եւ Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը, ինչը եղած թերությունները շտկելու եւ աշխատանքն առավել բարենպաստ կազմակերպելու հնարավորություն կտա: