Հայաստանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին հարկադրել Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի հանձնարարականները
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը կատարի ՄԻԵԴ-ի հանձնարարականները։
«Դեսպան Խաչատրյանը փոխնախարարների հանդիպմանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է հումանիտար ծանր հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումը ապահովելու համար»,- ասվում է Twitter-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)