Բժիշկը բացատրել է, թե ինչու է ձմռանն առնանդամի չափը փոքրանում
ԱյլԶրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում առնանդամի չափը զգալիորեն նվազում է դեպի վերջույթներ արյան հոսքի նվազման պատճառով: Այս մասին Daily Mail-ին բացատրել է ուրոլոգ Օլիվեր Քայեսը։
Ըստ Քայեսի՝ ձմռանն առնանդամը կարող է իրականում «փոքրանալ» չափերով։ Սա տղամարդու մարմնի բնական ֆիզիոլոգիական ռեակցիան է ցրտին: Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում մարմինը ձգտում է պահպանել էներգիան և պաշտպանել ներքին օրգանները, ինչի արդյունքում արյան հոսքը նվազում է դեպի վերջույթներ, ներառյալ առնանդամ և ամորձիներ: Դրա պատճառով դրանց չափերի նվազում է նկատվում։ Դրանով է բացատրվում նաև վերջույթների ցրտահարության միտումը, հավելել է ուրոլոգը։
Քայեսը նշել է, որ բժիշկներն այս երևույթն անվանում են «ձմեռային առնանդամ», և տղամարդկանց մեծ մասը ենթարկվում է դրան։ Սակայն փոփոխությունները կարճատև են և առողջությանն անուղղելի վնաս չեն հասցնում։ Տաք սենյակում գտնվելուց և տաքանալուց հետո տղամարդու սեռական օրգանները վերադառնում են իրենց սկզբնական չափին: