Նշվել է թռիչքների համար ամենաէժան ամիսը
ԺամանցԲրիտանական Destination2 զբոսաշրջային ընկերության վերլուծաբանները մարտն անվանել են 2023 թվականին թռիչքների համար ամենաէժան ամիսը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ըստ ուսումնասիրության՝ մարտին կարելի է ցածր գնով տոմսեր գտնել դեպի Հունաստան, Խորվաթիա, Իսլանդիա, Կիպրոս և Մալթա։
Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս գարնանը մեկնել Բարբադոս, Մավրիկիոս և ռուս մեծահարուստների սիրելի հանգստավայր՝ Մալդիվներ։ Այս ծովափնյա երկրների տոմսերն ամենաէժանն են լինելու ապրիլին։