Բաքուն հիմա էլ պահանջում է «անհապաղ» փակել Մեծամորի ատոմակայանը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի իշխանությունները հիմա էլ պահանջում են փակել Մեծամորի ատոմակայանը, այն էլ՝ «անհապաղ»։
Ադրբեջանական լրատվամիջոցները, օմբուդսմենի գրասենյակին վկայակոչելով, հաղորդում են, որ Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Սաբինա Ալիեւան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կոչ անելով կասեցնել հայկական ատոմակայանի գործունեությունը:
«Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ հսկողության տակ»,- ասել է նա։
Նշենք, որ միջազգային փորձագետները համակարծիք են Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցում: