Կապիտանը, որին նախնական վարկածով մեղսագրվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելը, չի հարցաքննվել․ News.am
ԻրավունքԿապիտանը, որին պաշտոնական վարկածով մեղսագրվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, դեռ չի հարցաքննվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամայանը։
«Իր առողջական վիճակի բերումով հնարավոր չի եղել հարցաքննություն կազմակերպել։ Հիվանդանոցում գտնվող մյուս երկու վիրավորները հարցաքննվել են։ Նրանք տուժողի կարգավիճակ ունեն»,- նշեց Աբրահամյանը։
Հավելենք, որ կապիտանը գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։