Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Շիրակի մարզպետարանի մի շարք աշխատակիցներ
ՀասարակությունՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև նրա 2 խորհրդականները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն ու նախկին ռադիոհեռուստատեսային մեկնաբան Լիլիթ Մուրադյանը, և օգնականները՝ Երանուհի Ավետիսյանն ու Վանիկ Մարտիրոսյանը։ Նրանք հայեցողական պաշտոններ էին զբաղեցնում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։
Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարված Նազելի Բաղդասարյանին այդ պաշտոնում կփոխարինի Մուշեղ Մուրադյանը։ Այս որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Նա երկար տարիներ զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ներկա պահին էլ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ–ի տնօրենն է: