«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 8 ամսական աղջնակ է մահացել
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկից։
Այս պահին հիվանդանոցում լարված իրավիճակ է ստեղծվել։ Դեպքի մասին տեղեկությունն արդեն իմացել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։
Արդեն հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։


















































Ամենադիտված
«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը