«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ․ պարզաբանում
ՀասարակությունՇրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։
Հիվանդանոցից տեղեկացնում են․
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։