Ջերեմի Ռեները զարմիկին փրկելիս է կոտրվածքներ ստացել․ նոր մանրամասներ
ԱյլԴերասան Ջերեմի Ռեները փորձել է կանգնեցնել ձյուն մաքրող մեքենան և փրկել զարմիկին։ Արդյունքում Ռեները ստացել է ոսկորների 32 կոտրվածք։ Այս մասին ասվում է CNN-ի հրապարակած ոստիկանության զեկույցում։
Ոստիկանության տվյալներով՝ դերասանն օգտվել է «Pistenbully» ձյուն մաքրող մեքենայից՝ փլատակների տակից զարմիկի բեռնատարը դուրս բերելու համար: Հետո նա թողել է հատուկ տեխնիկան՝ առանց վթարային արգելակը միացնելու։ Մեքենան սկսել է շարժվել հենց զարմիկի ուղղությամբ։ Դերասանը փորձել է կանգնեցնել այն, սակայն թրթուրները նրան քարշ են տվել մեքենայի տակ, իսկ այն անցել է դերասանի վրայով։ Նշվում է, որ վթարի պատճառը կարող էին լինել ձյուն մաքրող մեքենայի մեխանիկական խնդիրները։
Ռեների զարմիկն օգնել է նրան մինչ օգնության հասնելը: Դերասանին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մնացել է ավելի քան երկու շաբաթ և ենթարկվել է առնվազն երկու վիրահատության։ Նրա մոտ ոսկորների 32 կոտրվածք է ախտորոշվել։ Այժմ «Վրիժառուների» աստղն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։