«Դուք ինձ չեք վախեցնի և չեք լռեցնի»․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանցի պաշտոնյաներին
ԱշխարհԵվրախորհրդարանի պատգամավոր, Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդը Twitter-ի իր էջում դիմել է ադրբեջանցի պաշտոնյաներին, ովքեր «վհուկների որս» են սկսել իր դեմ։
«Ցանկանում եմ դիմել ադրբեջանցի պաշտոնյաներին, որոնք իմ դեմ վհուկների որս են սկսել։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք ինձ չեք վախեցնի և չեք լռեցնի։ Ձեր անհիմն հարձակումները բացահայտում են ձեր թուլությունը: Ինչքան ցածր եք իջնում, այնքան ես բարձրանում եմ»,- գրել է նա: