Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են Ուկրաինային
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն ի վերջո օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Երուսաղեմը «անկախ է գործում Իրանի դեմ տարբեր մակարդակներում, բայց այս գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի նվազեցնելու կամ վնասելու այս իսլամական հանրապետության հնարավորությունները Իսրայելի դեմ», - ասել է նա:
«Իհարկե, դա նաև վնասում է Իրանի հնարավորություններին կամ նվազեցնում դրանք այլ երկրների հետ կապված»,- ասել է վարչապետը։
Նա նաեւ հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ աճող համագործակցությամբ։
Փետրվարի 2-ին Մակրոնն ու Նեթանյահուն հանդիպել են Փարիզում՝ քննարկելու Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները։