Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի հանձնի Բախմուտը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կիևը չի հանձնի Բախմուտ քաղաքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բախմուտը ոչ ոք չի հանձնի։ Մենք կպայքարենք այնքան ժամանակ, որքան կարող ենք»,- ասել է Զելենսկին։
Ներկա պահին Բախմուտում կատաղի մարտերը շարունակվում են։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ուկրաինան Բախմուտի պաշտպանության համար «վճարում է ամենաբարձր գինը»։