Իտալիայի վարչապետն ասել է, որ Զելենսկին աշխատում է Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի վրա
ԱշխարհԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «աշխատում է պլանի վրա», որը թույլ կտա սկսել խաղաղության հարցով երկխոսությունը, գրում է РИА Новости-ն։
Վարչապետի խոսքով՝ Ուկրաինային օգնելը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու միակ միջոցն է։ Նա հավելել է, որ պայմանավորվել է Ուկրաինայի ղեկավարի հետ այցելել Կիև։
«Նա աշխատում է երկխոսության բացման ծրագրի վրա, և արդար խաղաղության հասնելու համար մենք պետք է ակտիվացնենք ջանքերը: Բայց եթե կարծում ենք, որ խաղաղության հասնելու համար պետք է խանգարել մարդկանց ազատ լինել, ապա դա խաղաղություն չէ»,- ասել է Մելոնին։