Բայդենը համաձայն է այն կարծիքի հետ, որ պետք չէ խոցել չինական օդապարիկը․ Սպիտակ տուն
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է զինվորականների այն կարծիքին, որ ամերիկյան տարածքի վրայով թռչող չինական օդապարիկը խոցել չարժե՝ գետնի վրա գտնվող մարդկանց համար վտանգի պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Նա զինվորականներին խնդրել է իրեն տարբերակներ ներկայացնել, և Պենտագոնի (Լլոյդ) Օսթինը և շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին, ինչպես նաև Հյուսիսային հրամանատարության ղեկավարն ասել են քայլեր չձեռնարկել՝ ելնելով երկրի վրա մարդկանց անվտանգությանը սպառնացող վտանգից»,- նշել է նա։
Ժան Պիերը նշել է, որ ամերիկացի առաջնորդի համար առաջնահերթություն է քաղաքացիների անվտանգությունը։