Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմին Ուկրաինայի հարվածների դեպքում «կլինեն միայն պատասխան հարվածներ»։ Այս մասին նա ասել է լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված գրավոր հարցազրույցում։
«Կիևի իշխանության տակ գտնվող ամբողջ Ուկրաինան կայրվի»,- ասել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը պարբերաբար և ամբողջությամբ ստանում են տարբեր տեսակի հրթիռներ։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով, 2023 թվականին զգալիորեն կավելանա բոլոր տեսակի զենքերի, ռազմական և հատուկ տեխնիկայի մատակարարումները։
Ըստ Մեդվեդևի՝ դա թույլ կտա «ջախջախիչ պարտություն» հասցնել ուկրաինական իշխանություններին, «որոնք իրենց զենքերով սնվել են արևմտյան տարբեր սրիկաներից»։