ԱՄՆ-ն եթե ցանկանա, կարող է «մի մատի հպումով» վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Մեդվեդև
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանար վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը, ապա դա կաներ «մի մատի հպումով»։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է լրագրող Նադանա Ֆրիդրիխսոնին տված հարցազրույցում։
«Եթե Վաշինգտոնը իսկապես ցանկանում էր վերջ տալ պատերազմին, որն ինքն է հրահրել, կարող էր դա անել «մի մատի հպումով»՝ թմրադեղի ազդեցության տակ գտնվող իր ենթականերին հրամայելով նստել բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է ՌԴ նախկին նախագահը։
Մեդվեդևը հավելել է, որ դա չանելու պատճառն այն է, որ ԱՄՆ վարչակազմի «վաշինգտոնյան ծերունիները» և Կոնգրեսի «բազեները» շահագրգռված չեն ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հարցում։