Զախարովան «ֆրանսիական դրամա» է անվանել Մակրոնի զանգերը Պուտինին
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆրանսիական դրամա է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զանգերը՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram-յան ալիքում։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հիմնականում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու խնդրանքով», - Զախարովան մեջբերել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի խոսքերը՝ հավելելով. «Ֆրանսիական դրամա»։
Փետրվարի 4-ին Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ երկրի նախագահը Զելենսկու խնդրանքով է զանգահարում Պուտինին։