ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է փետրվարին Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի միջև ռազմական խորհրդակցությունների անցկացման մասին
ԱշխարհՓետրվարին ծրագրվում է փորձագիտական խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի միջև՝ երեք երկրների պաշտպանության նախարարությունների միջև բանակցությունները շարունակելու համար, ՏԱՍՍ-ին ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
Նա նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են փետրվարին անցկացնել փորձագիտական խորհրդակցություն։ Բոգդանովը հաստատել է, որ հանդիպումը տեղի կունենա այդ ձևաչափով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը հայտարարել էր, որ մոտ ապագայում կարող է կայանալ Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն դրա ժամկետը դեռ որոշված չէ։