Սիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան
ԱշխարհՍիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Հաղորդվում է, որ առաջին հզոր ցնցումը գրանցվել է Իսքենդերունում՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ, երկրորդը՝ Թուրքիա-Սիրիա սահմանին՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ։ երկրաշարժերը տևել են ավելի քան 2 վայրկյան։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք նահանգում ցնցումներ հետևանքով այս պահի դրությամբ արձանագրվել է 50 զոհ և 200 վիրավոր։ Զոհերի թվում կան նաև հայեր։
Երկրաշարժի հետևանքով մի շարք շենքեր փլուզվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշեք, որ, վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 99-ի։