Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրինագիծ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես վկայում են Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները, երկուշաբթի օրը Ռադայում գրանցվել է ռազմական դրության երկարաձգման մասին պետության ղեկավարի հրամանագիրը հաստատող օրինագիծը։ Փաստաթղթի տեքստը և ժամկետը, որով առաջարկվում է երկարաձգել ռազմական դրությունը, չեն նշվում։
Ուկրաինայում ռազմական դրությունը մտցվել է փետրվարի 24-ին և մի քանի անգամ երկարացվել։ Նախորդ անգամ երկարաձգման ժամկետը 90 օր էր։