Զելենսկու գրասենյակը դեմ է արտահայտվել Ուկրաինայում նույնիսկ ժամանակավոր զինադադարին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը դեմ է արտահայտվել Ուկրաինայում անգամ ժամանակավոր զինադադարին, գրում է Ռիա Նովոստին։
«Ցանկացած զիջում կապիտուլյացիա է, և մենք դա թույլ չենք տա ոչ մի դեպքում: Ժամանակավոր զինադադարը միայն կհանգեցնի Ուկրաինայի պատերազմի հաջորդ փուլին», - երկուշաբթի օրը գրել է Պոդոլյակը իր Telegram ալիքում:
Հունվարի կեսերին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է առաջ մղել Ուկրաինայում տեղական զինադադարի գաղափարը, ինչպես նաև տեղական դեէսկալացիայի փոքր միջոցառումները։