Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետ
ԱշխարհՀունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը 2022 թվականի մայիսին Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Հունաստանի կառավարության կայքը։
Նշվում է, որ Միցոտակիսը ցավակցություն է հայտնել երկրաշարժի և բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
Նշենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, վիրավորներինը` 11119-ի։