Ռուս փրկարարներով առաջին ինքնաթիռը թռել է Թուրքիա
ԱշխարհՌուս փրկարարներով ՌԴ ԱԻՆ-ի առաջին ինքնաթիռը թռել է Թուրքիա՝ երկրաշարժի հետևանքների վերացման հարցում օգնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Ան-148-ն առաջինն է օդ բարձրացել Ժուկովսկի օդանավակայանից։ Բացի փրկարարներից, Թուրքիա է մեկնել վարչության ղեկավարությունը, այդ թվում՝ ՌԴ ԱԻՆ պետի տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանը։
Նշվում է, որ կուղարկվի նաև եւս երկու ինքնաթիռ։ Նաև մեկ Իլ-76 կուղարկվի Սիրիա։ Տուժած երկրներին օգնելու համար ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի անունից պատրաստության է բերվել 100 մասնագետ։