Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի
ԱշխարհԹուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի, կա ավելի քան 12 հազար վիրավոր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի գլխավոր տնօրեն Օրհան Թաթարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ երկրում երկրաշարժի հետևանքով փլուզվել է 5606 շենք։