4 բեռնատարներով դեղորայք, վիրաբուժական սարքավորումներ, բժիշկներ են ուղարկվել Հալեպ և Լաթաքիա
ԱշխարհՍիրիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ փլվածքների տակից դուրս է բերվել 764 դի, վիրավորներինը՝ 1448։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից։
«Առողջապահության նախարարը հայտնեց, որ 4 բեռնատար մեքենաներով մեծաքանակ դեղորայք, վիրաբուժական և առաջին օգնության սարքեր, ինչպես նաև բժիշկներ են ուղարկվել Հալեպ և Լաթաքիա։ Դամասկոսից և դրա արվարձաններից, Քունէյթրայից, Թարթուսից եւ Հոմսից շտապ օգնության մեքենաներ և շարժական բուժկենտրոններ են ուղարկվել Լաթաքիա և Հալեպ»,-ասվում է հայտարարության մեջ։