Դուբայի շեյխը 13,6 մլն դոլարի օգնություն է տրամադրել Սիրիային
ԱշխարհԴուբայի շեյխը՝ Մուհամմեդ բեն Ռաշիդը, 13,6 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի փետրվարի 6-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժած Սիրիային, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Մարդասիրական օգնությունը «կօգնի նրանց, ովքեր տուժել են ամենաավերիչ երկրաշարժից, որին երկիրը ականատես է եղել երբևէ՝ տասնամյակների ընթացքում», հաղորդում է պետական WAM գործակալությունը:
Օգնությունը կտրամադրվի չափաբաժինների տեսքով՝ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի գլոբալ նախաձեռնությունների միջոցով Սիրիայում առավել տուժած խմբերին:
Նոր հաշվարկով՝ Թուրքիայում և Սիրիայում վերջին մեկ դարում ամենաուժեղ երկրաշարժից հաստատված զոհերի թիվը հասնում է 4365-ի: