Զելենսկին մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիային
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ուկրաինայի կողմից Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը երեքշաբթի հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Նշվում է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը պետք է ապահովի Թուրքիային մարդասիրական օգնության տրամադրումը։
«Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքները հաղթահարելու նպատակով, համաձայն Ուկրաինայի «Մարդասիրական օգնության մասին» օրենքի 10-րդ հոդվածի, որոշում եմ մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիային»,- ասվում է փաստաթղթում։
Փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրաշարժն ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։