Սիրիայում մի ամբողջ ընտանիք է փրկվել՝ ավելի քան 36 ժամ փլատակների տակ մնալուց հետո (տեսանյութ)
ՏեսանյութերՍիրիայում փետրվարի 7-ին փլատակների տակ 36 ժամ անցկացրած մի ամբողջ ընտանիք է փրկվել։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի և Սիրիայի սահմանին խիտ բնակեցված տարածքում տեղի է ունեցել վերջին հարյուրամյակի ամենամեծ երկրաշարժը։
Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5434-ի, իսկ Սիրիայում, Կարմիր խաչի տվյալներով, կա առնվազն 1500 զոհ։