Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի Լոնդոն
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 8-ին, կայցելի Լոնդոն, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Զելենսկին կհանդիպի նաև ուկրաինացի զինվորականների հետ, ովքեր այժմ ռազմական պատրաստություն են անցնում Մեծ Բրիտանիայում, և ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում։ «Նախագահ Զելենսկու այցը Միացյալ Թագավորություն վկայում է նրա երկրի քաջության, վճռականության և պայքարի մասին, ինչպես նաև վկայում է մեր երկու երկրների միջև անխախտ բարեկամության մասին», - ասել է Սունակը:
Հինգշաբթի օրը Զելենսկին կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։