Թուրքիայի կենտրոնում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
ԱշխարհԹուրքիայի կենտրոնական հատվածում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է 10։26-ին (Երևանի ժամանակով 13։26-ին)՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 37 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվում է երկու կիլոմետր խորության վրա։
Ինչպես հայտնի է, երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն, ըստ նախագահ Թայիփ Էրդողանի, ամենաուժեղն էր 1939 թվականից ի վեր։ Նույն օրը ցերեկը 7,6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7108, վիրավորվել՝ 40910 մարդ։ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ աղետից տուժած 10 նահանգներում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։