ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը հղի է միջուկային տերությունների միջև ռազմական բախման իրական վտանգով․ ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ամերիկյան կողմը համապարփակ հիբրիդային պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի Դաշնության դեմ, որը կարող է հղի լինել երկու միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման իրական վտանգով։ Այս մասին պաշտոնական կայքում հայտնել են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ներկայացուցիչները։
Այսպես է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել ազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի հետ կապված իրավիճակը։
«ԱՄՆ-ն, փաստորեն, համապարփակ հիբրիդային պատերազմ է սանձազերծել Ռուսաստանի դեմ, որը հղի է երկու միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման իրական վտանգով», - ընդգծել են գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Վաշինգտոնը պետք է Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցի հավասարության հիման վրա։
«Վաշինգտոնում ստեղծված իրավիճակից պետք է համապատասխան գործնական եզրակացություններ անեն»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։