Շվեդիայի ոստիկանությունն արգելել է Ղուրան այրել Թուրքիայի դեսպանատան մոտ
Աշխարհ
Ստոկհոլմի ոստիկանությունն արգելել է Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրմամբ նորից հանրահավաք անցկացնել, հայտնում է SVT Nyheter-ը։
Ոստիկանությունը բացատրել է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ ակցիան կարող է լուրջ վտանգ ներկայացնել ազգային անվտանգությանը։ Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Օլա Էսթերլինգը հեռուստաալիքին պարզաբանել է, որ հանրահավաքի համար դիմած անձը ծրագրել էր այն անցկացնել փետրվարի 9-ի կեսօրին։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ իրենց թույլտվություն ստանալու համար դիմել է մի անձ, որը հանդես է եկել «մշակութային միության» անունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)