Չինաստանը հետախուզական օդապարիկ է օգտագործում հինգ մայրցամաքներում․ Սպիտակ տուն
ԱշխարհԱՄՆ վարչակազմը կարծում է, որ ՉԺՀ-ի իշխանությունները հինգ մայրցամաքներում օգտագործում են հետախուզական օդապարիկներ՝ խախտելով մի շարք պետությունների ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում չինական օդապարիկներ են նկատվել հինգ մայրցամաքների երկրների վրա», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները ստեղծել են «փուչիկների նավատորմ»՝ այլ երկրների անկախությունն ու ինքնավարությունը խախտող հետախուզական գործողություններ իրականացնելու համար։
«Նախագահը Չինաստանի նկատմամբ մեր մոտեցումը ուրվագծեց որպես ռազմավարական մրցակցության կարգավորում: Մենք էսկալացիայի չենք ձգտում»,- եզրափակել է նա։
Փետրվարի 4-ին ԱՄՆ-ն խոցեց Չինաստանի «լրտեսական օդապարիկը», որը մի քանի օր գտնվում էր երկրի օդային տարածքում։