Հումանիտար օգնությամբ հայկական երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում
ԱշխարհԱղետալի երկրաշարժից տուժած Սիրիա հումանիտար օգնություն հասցնող երկրորդ հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպ քաղաքում: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Փետրվարի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակներինախարարությունը հայտնեց, որ Հայաստանըհումանիտար աջակցություն է ուղարկում Սիրիա: 30 տոննա կազմող մարդասիրական բեռը ներառում էսնունդ, դեղորայք, բժշկականսարքավորումներ: Բեռի տեղափոխումը ԵրևանիցՀալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշիինքնաթիռով: Կազմակերպչականաշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարարծառայությունը: