ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում 

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ

Իրավունք

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար: Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: Բացի այդ, հաշվետու ժամանակա­հատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:

Բացի այդ, Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար: Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը և 150 հազար եվրոն: Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:

Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Ա.Գ.-ն, ով 2009-2012 թվականներին զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով, 9 մլն 48 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 128 մլն 70 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 2000 ք.մ. հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին ուղղակի վաճառքով, 15 մլն 834 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 205 մլն 464 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 3500 ք.մ. հողամասը, որոնք 2018 թվականին օտարել է՝ համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:

Միաժամանակ, Ա.Գ.-ն 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների ընթացքում կատարել է օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս, իսկ 2015 թվականի տարեկան հայտարարագրում՝ որպես տարեսկզբում առկա գումար, հայտարարագրել է 720 հազար ԱՄՆ դոլար: 2015-2017 թվականների ընթացքում Ա.Գ.-ի կողմից տարբեր անձանց անուններով ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967 հազար 700 ԱՄՆ դոլար, որը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը: Այսինքն, անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա.Գ.-ն կատարել 247 հազար 700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:

Վերը նկարագրված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա.Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ: Մասնավորապես՝ 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ 2015 թվականին 28 մլն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը, 2011 թվականի ապրիլի 6-ին՝ 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող բնակարանը, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը, 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանը, լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 6-ին, 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիման փողոցի վրա գտնվող առանձնատունը:

Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Ամենադիտված