Պրիգոժինի հետ բանակցություններում 10 անգամ ավելի շատ հայհոյանք կար, քան սովորական խոսքեր․ Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են սկսվել բանակցությունները «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ով հունիսի 23-ին զինված ապստամբություն էր կազմակերպել։ Բելառուսի ղեկավարի խոսքերը հայտնում է «БелТА»–ն։
Լուկաշենկայի խոսքով՝ ինքը զանգահարել է ԱԴԾ-ի ալիքներով ստացված համարին, և Պրիգոժինը համաձայնել է խոսել իր հետ։ Նախագահը նշել է, որ «Վագներ»-ի ղեկավարը ամբողջությամբ գտնվում էր «էյֆորիայի» մեջ։
«Առաջին փուլում մենք 30 րոպե խոսել ենք անպարկեշտ լեզվով։ Բացառապես։ Հայհոյանքները 10 անգամ ավելի շատ էին (հետագայում վերլուծեցի), քան նորմալ բառապաշարը։ Իհարկե, նա ներողություն խնդրեց և սկսեց ինձ անպարկեշտ խոսքերով պատմել», - հիշում է Լուկաշենկոն: