Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ղուրանի այրումը Շվեդիայում
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանի այրումը անվանել է «ստոր և հակաիսլամական արարք»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես դատապարտում եմ այս ստոր արարքը, որը կատարվել է Շվեդիայում մեր սուրբ գրքի՝ Սուրբ Ղուրանի դեմ, Կուրբան Բայրամի առաջին օրը»,- գրել է ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքով՝ անընդունելի է, որ նման «հակաիսլամական գործողությունները» թույլատրվում են խոսքի ազատության ռեալիզացիայի պատրվակով։