Քիշնևի օդանավակայանում կրակոցներ արձակածը Տաջիկստանի քաղաքացի է․ Մոլդովայի վարչապետ
ԱշխարհՄոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հայտնել է, որ Քիշնեւի միջազգային օդանավակայանում կրակոցները, որոնց հետեւանքով երկու մարդ է զոհվել, արձակել է Տաջիկստանի քաղաքացին։
«Անվտանգության լուրջ միջադեպ Քիշնևի միջազգային օդանավակայանում։ Տաջիկստանի 43-ամյա քաղաքացուն արգելել են մուտք գործել Մոլդովա՝ անվտանգության նկատառումներով։ Վերադարձի համար ստերիլ տարածք ուղեկցվելիս նա սահմանապահ ոստիկանից գողացված ատրճանակով կրակել և սպանել է սահմանապահին և օդանավակայանի անվտանգության աշխատակցին»,- գրել է Ռեչանը ֆեյսբուքյան իր էջում։
Հաղորդվում է, որ վիրավորվել է նաև ուղեւորներից մեկը, ով ստացել է բժշկական օգնություն։